Քաղաքական սիրավեպ՝ արաբական ձևով

Մի շարք փորձագետների կարծիքով՝ Արևելքում արդեն ավանդույթ է դարձել, երբ իսլամիստներն իշխանության հասնելու նպատակով սերտ կապեր են հաստատում ձախակողմյան ուժերի հետ։ Այս մեթոդից սկզբում օգտվել են շիաները, այնուհետ՝ սուննիները։ Սա, ըստ փորձագետների, պայմանավորված է նրանով, որ կրոնական եզրաբանությունը, ընդհանուր առմամբ, խարսխվում է սոցիալական արդարության գաղափարի վրա, ինչի կրողներն արաբական աշխարհում առավելապես ձախ ուժերն են։

Ավելին՝ իսլամիստների և ձախերի այս դաշինքը կարող է մոդել դառնալ Հյուսիսային Աֆրիկայի մյուս երկրների, մասնավորապես՝ Եգիպտոսի համար, որտեղ առաջիկայում պետք է խորհրդարանական ընտրություններ տեղի ունենան։

Փորձագետների կարծիքով՝ Մարզուկիի ընտրությունը պատահական չէ։ Նա երկար տարիներ ապրել է Ֆրանսիայում, ու Թունիսի նոր իշխանությունները հույս ունեն, որ Մարզուկիի թեկնածությամբ ֆրանսիացիներն ավելի մեղմ դիրքորոշում կորդեգրեն «Ան Նահդա»-ի մասնակցությամբ կոալիցիայի նկատմամբ։

Սա, ըստ փորձագետների, բխում է նաև այն հանգամանքից, որ հեղափոխությունից հետո տարածաշրջանում «նորաձևությունը» հենց Փարիզն է թելադրում՝ հավակնելով այստեղ քաղաքական նոր մթնոլորտ ձևավորել։

Նշենք, որ Մարզուկին բժշկական գիտությունների դոկտոր է, եղել է Թունիսի մարդու իրավունքների լիգայի առաջին նախագահը։ 2000թ. «անլեգալ կազմակերպություն» ստեղծելու մեղադրանքով նա մեկ տարվա ազատազրկման է դատապարտվել։

2001թ. Մարզուկին հիմնադրել է «Կոնգրես հանուն հանրապետության» կուսակցությունը, որի գործունեությունը Թունիսի նախկին վարչակազմի կողմից արգելվել է, և Մարզուկին հարկադրված է եղել արտագաղթել Ֆրանսիա։ Մարզուկին հայրենի Թունիս է վերադարձել ընթացիկ տարվա հունվարին՝ հեղափոխությունից հետո։ 

Մեկնաբանել