Մետաղները թանկանում են

Ամերիկյան վաճառքների ֆոնին

Երեկ Լոնդոնի մետաղների բորսայում (LME) գունավոր մետաղները վերջին երկու շաբաթվա գնային ամենամեծ թռիչքն են արձանագրել։ Ներդրողները, սակայն, լավատեսորեն են տրամադրված, քանի որ ԱՄՆ-ում անցած հանգստյան տոների մանրածախ վաճառքների մասին «ուժեղ» տվյալները նրանց Նահանգների տնտեսության աճի տեմպերի պահպանման հույս են ներշնչում։

Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։ Ընդ որում՝ ռիսկային շուկաների, այդ թվում՝ հումքային շուկայի աճին նպաստում է Եվրոպայում բյուջետային խնայողության միջոցառումների քաղաքականության խստացումը։

Երեկ LME-ում պղնձի 3-ամսյա ֆյուչերսները թանկացել են 3,1%-ով՝ մինչև 7452 $/տ։ Օրվա ընթացքում գների աճը կազմել է 3,5%։ Պղնձի մարտյան ֆյուչերսները նյույորքյան Comex բորսայում թանկացել են 3,1%-ով՝ մինչև 9097 $/տ։ LME-ում ֆյուչերսային գործարքներում նիկելի գինն աճել է 2,4%-ով՝ մինչև 17365 $/տ։

Նիկելի պահանջարկի մեծացմանը նպաստել է մետաղաձուլական համաշխարհային հսկաներից հարավկորեական Posco ընկերության կանխատեսումը՝ ընթացիկ տարում մետաղի ձուլման ռեկորդային ծավալների վերաբերյալ։

Լոնդոնում ալյումինի և ցինկի գներն աճել են 1,6%-ով՝ մինչև 2024 $/տ և 1940 $/տ՝ համապատասխանաբար։ Արճիճը թանկացել է 0,2%-ով՝ մինչև 20745 $/տ, կապարը՝ 1,7%-ով՝ մինչև 2038 $/տ։