Փետրվարի 12-ին անցկացվելու են ՏԻՄ հերթական ընտրություններ

Սյունիքի մարզի 4 համայնքում փետրվարի 12-ին անցկացվելու են ՏԻՄ հերթական ընտրություններ: Գորիսի տարածաշրջանի Խնձորեսկ, Կապանի տարածաշրջանի Արծվանիկ եւ Վարդավանք գյուղերում գյուղապետի եւ համայնքի ավագանու ընտրություններ են, իսկ Մեղրու տարածաշրջանի Կուրիս գյուղում՝ միայն համայնքի ավագանու, հաղորդում է Aravot-ը:

Ուշագրավ է, որ գյուղապետ ընտրող երեք գյուղերում էլ առաջադրվել են գործող գյուղապետերը, բոլորն էլ՝ ՀՀԿ-ական եւ մեկական թեկնածու, բոլորն էլ՝ անկուսակցական:Գորիսի Խնձորեսկում գործող ՀՀԿ-ական գյուղապետ Սերյոժա Հայրապետյանը եւ անկուսակցական, գյուղապետարանի աշխատակից Վարդան Գալստյանն են դուրս եկել ընտրապայքարի:

Արծվանիկում ՀՀԿ-ական գյուղապետ Անուշավան Հարությունյանը կմրցակցի գյուղի գրադարանավարուհի Անուշ Ստեփանյանի հետ:Վարդավանքում հանրապետական գյուղապետ Գարեգին Կոստանդյանի մրցակիցը անկուսակցական Լաուրա Համբարձումյանն է:Համայնքների ավագանիների ընտրություններում կանանց ակտիվ չեն. Առաջադրված 26 թեկնածուներից միայն 3-ն է կին:

Մեկնաբանել