Առաջինը՝ Հարավային բեվեռում

1907թ. իռլանդացի երկրախույզ Հենրի Շեքլթոնը էքսպեդիցիաներ նախաձեռնեց դեպի Հարավային բևեռ՝ ոգևորելով նաև ավստրալացի երկրաբան Դուգլաս Մոուսոնին և բևեռախույզ սըր Թենեթ Էջուորթ Դեյվիդին։ Շեքլթոնը պետք է շարժվեր դեպի աշխարհագրական բևեռ, սըր Դեյվիդը՝ Մոուսոնի հետ՝ դեպի մագնիսական բևեռ: Տասը շաբաթ ու 1200 մղոն՝ հունվարի 16-ին Հարավային մագնիսական բևեռում սըր Դեյվիդը խփեց բրիտանական դրոշը։ Շեքլթոնն այդպես էլ չհասավ աշխարհագրական բևեռ՝ կատաղի փոթորիկներն ու ձնաբուքը ստիպեցին նրան հետ դառնալ, երբ դեպի նպատակակետ ընդամենը հարյուր մղոն էր մնում:

Մեկնաբանել