Հավակնորդ Բաքվում

Ադրբեջանի շախմատային ֆեդերացիայի փոխնախագահ Մաիր Մամեդովն ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշել է, որ իրենք կանեն ամեն ինչ, որ Լևոն Արոնյանի համար ապահովեն հարմարավետ պայմաններ:

Նշենք, որ ադրբեջանցիները 2011թ. հավակնորդների մրցաշարը ևս ցանկանում էին անցկացնել Բաքվում, սակայն ՖԻԴԵ-ն, հաշվի առնելով նաև Արոնյանի գործոնը, ի վերջո նախապատվությունը տվեց Կազանին:

Ըմբշամարտի և բռնցքամարտի աշխարհի առաջնությունների դառը փորձը հուշում է, որ չնայած ադրբեջանցի պաշտոնյաների հավաստիացումներին՝ ամեն ինչ չէ, որ հայ մարզիկների համար հարթ է ընթանում հարևան երկրում։

Ավելացնենք, որ Լևոն Արոնյանը, հաղթելով Վեյկ ան Զեեի մրցաշարում, իրավունք է ստացել այս տարվա սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 13-ը մասնակցելու «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարի եզրափակիչ փուլին: Մրցաշարի մասնակիցների թվում են լինելու նաև Վլադիմիր Կրամնիկը, Մագնուս Կառլսենը, Անանդ-Գելֆանդ մրցախաղի հաղթողը, ինչպես նաև Բազնայի և Լինարեսի մրցաշարերի հաղթողները:

Մեկնաբանել