ՄԱԿ-ի ԱԽ անդամները պետք է որոշեն, թե ում են աջակցում. Քլինթոն

ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է, որ ՄԱԿ-ի ԱԽ անդամները, որոնք պատասխանատու են ամբողջ աշխարհում խաղաղության և անվտանգության պահպանման համար, պետք է ճիշտ պատմական ընտրություն անեն, այսինքն’ հանդես գան ԱՊԼ և սիրիացի ժողովրդի կողմից: Հիլարի Քլինթոնն ընդունել է նաև, որ որպեսզի Անվտանգության Խորհուրդը սկսի գործել, բանաձևի նախագծի մշակման նպատակով անհրաժեշտ է շարունակել խորհրդակցությունները գործընկերների, այդ թվում’ Ռուսաստանի և Չինաստանի հետ:

Նշենք, որ ավելի վաղ ելույթ ունենալով ԱԽ բաց նիստի ընթացքում’ Քլինթոնն ասել էր, որ Սիրիայում քաղաքական կարգավորման ցանկացած տարբերակ պետք է ենթադրի Բաշար Ասադի հրաժարականը:

Մեկնաբանել