Դալմայի այգիներով մայրուղի կանցնի

Տարոն Մարգարյանը Հայաստանի կառավարության նիստում ներկայացրեց «Երևանում ավտոմայրուղի կառուցելու ներդրումային ծրագրին հավանություն տալու մասին» նախագիծը: Նախատեսվում է Ծովակալ Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող ավտոմայրուղի կառուցել: Այն անցնելու է Դալմայի այգիների սահմանով` Ծիծեռնակաբերդի խճուղուց դեպի հարավ–արևմուտք ընկած տարածքով:

Մեկնաբանել