Ամէն տարի այս օրերուն

Հա­յաս­տա­նը դու ես: Պն­դումն ա­մե­նու­րեք էր և է ու ա­մեն քայ­լա­փո­խի: Այն պի­տի որ ամ­փո­փեր Եր­րորդ հան­րա­պե­տու­թյան գո­յու­թյան եր­կու տաս­նամ­յա­կի ամ­բողջ մի­գու­ցեև ի­մաս­տը, տրա­մա­բա­նու­թյու­նը, փի­լի­սո­փա­յու­թյու­նը, ա­ռա­քե­լու­թյու­նը և պաշ­տո­նա­պես ու պե­տա­կա­նո­րեն, Իր իսկ ա­նու­նից ու Սեպ­տեմ­բե­րի 21-ին:

Ու պի­տի հոր­դոր­վեր գնա­հա­տել, ար­ժա­նին մա­տու­ցել, գի­տակ­ցել կարևո­րու­թյու­նը՝ ան­կախ գո­յու­թյան կարևո­րու­թյու­նը: Գի­տակ­ցել ժա­մա­նա­կի մեջ, տես­նել ժա­մա­նակ­նե­րի միջև կա­պը ու մեկ ան­գամ ևս­ արժևո­րել ան­կախ ապ­րե­լու ու ա­պա­գա կա­ռու­ցե­լու պատ­մա­կան այն հնա­րա­վո­րու­թյու­նը, որն ըն­ձեռ­վեց, կերտ­վեց քսան տա­րի ա­ռաջ:

Պի­տի պատ­գամ­վեին սե­րունդ­նե­րը՝ ներ­կա ու գա­լիք, պահ­պա­նել ու խնա­մել ու փո­խան­ցել այս հնա­րա­վո­րու­թյու­նը այս հո­ղի վրա ու այս լեզ­վով: Պի­տի գնա­հատ­վեին ու ամ­փոփ­վեին քսան տա­րի­նե­րը, պի­տի հա­ջող­ված ու ոչ այն­քան, դժվա­րին ու հաղ­թա­նակ­նե­րի տա­րի­ներ հիշ­վեին, ու կա­ռույց­նե­րի ա­լի­քը վեր­ջա­պես Մա­տե­նա­դա­րա­նի նոր մաս­նա­շենք ստեղ­ծեր:

Հա­յաս­տա­նը դու ես. փաս­տո­րեն՝ նաև ես, մի­գու­ցե՝ ձե­զա­նից յու­րա­քանչ­յու­րը: Իսկ դու՝ ո՞վ: Մի­գու­ցե յու­րա­քանչ­յուր ոք, ով հա­յե­րեն կար­դալ գի­տի, ով հա­յե­րեն է հաս­կա­նում, ով Եր­րորդ հան­րա­պե­տու­թյան քա­ղա­քա­ցի է, ում հա­մար հա­յը նաև կրո­նա­կան ինք­նա­գի­տակ­ցում է, կամ, ի վեր­ջո, ով ի­րեն հայ է զգում:

Իսկ ին­չո՞ւ խո­սակ­ցի դի­տանկ­յու­նից. մի՞­թե ինձ պի­տի շնորհ­վի Հա­յաս­տան լի­նե­լու ի­րա­վուն­քը ու ո՞ւմ կող­մից: Մի­գու­ցե ես դեռ պի­տի նվա­ճե՞մ Հա­յաս­տան լի­նե­լու ի­րա­վուն­քը, մի­գու­ցե շնոր­հը ու ու­մի՞ց: Մի­գու­ցե պար­տադր­վում է ինձ Հա­յաս­տան լի­նել ու կրել Հա­յաս­տան լի­նե­լու պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը, ի­րա­վուն­քը, ու ո՞վ է պար­տադ­րում:

Ինչ-որ տա­րօ­րի­նակ գի­տակ­ցում է, ան­կախ գո­յու­թյան ի­մաս­տի, տրա­մա­բա­նու­թյան, փի­լի­սո­փա­յու­թյան, ա­ռա­քե­լու­թյան տա­րօ­րի­նակ գի­տակ­ցում: Տա­րօ­րի­նակ է մաս­նակ­ցայ­նու­թյան ըն­կալ­ման ա­ռու­մով:

Մի՞­թե մե­զա­նից յու­րա­քանչ­յու­րի ցան­կու­թյու­նը, պատ­րաս­տա­կա­մու­թյու­նը ո­րո­շու­մը չէ՝ լի­նել Հա­յաս­տան, Հա­յաս­տա­նի մի մաս­նի­կը: Անձ­նա­կան ո­րո­շո՞ւմ, թե՞ հան­րու­թյան, հա­մայն­քի, հա­սա­րա­կու­թյան ու վեր­ջա­պես, ինչ-որ մեծ, շատ մեծ ու կարևոր, ան­չափ կարևոր ու հնուց, շատ-շատ հնուց ե­կող ի­րա­դար­ձու­թյու­նում ընդգրկ­ված, ան­պայ­մա­նո­րեն ընդգրկ­ված ու ի­րեն մաս­նիկ զգա­լու ան­հա­գուրդ ձգտում:

Հա­յաս­տա­նը ես եմ ի­հար­կե, բայց միայն ոչ Սեպ­տեմ­բե­րի 21-ից Սեպ­տեմ­բե­րի 21: Սեպ­տեմ­բե­րի 21-ը խորհր­դա­նիշ է, գոր­ծի խորհր­դա­նիշ: Իսկ գործն ա­մե­նօր­յա է՝ ա­մեն ա­ռա­վոտ, ա­մեն կե­սօր ու ա­մեն ե­րե­կո:

Որ­քա­նո՞վ է մե­զա­նից յու­րա­քանչ­յուրն ի­րեն այդ գոր­ծի ու ի­րա­դար­ձու­թյան մաս­նիկ զգում կամ ի­րեն մաս­նիկ զգա­լու ցան­կու­թյուն ու­նի: Որ­քա­նո՞վ է մե­զա­նից յու­րա­քանչ­յու­րը նույն խան­դա­վա­ռու­թյամբ հա­վա­տում «եր­կիրդ եր­կիր է»-ին, քան «չէ»-ին, և ու­զում այ­սօր «եր­կիրդ եր­կիր» կա­ռու­ցել: