Ֆիգո. Եվրո-2012-ը դրական է ազդում զբոսաշրջության վրա

«Եվրոպայի առաջնությունն առաջին հերթին նոր մարզադաշտերի կառուցում է, ենթակառուցվածքի զարգացում, ապագայում նման միջոցառումներ անցկացնելու համար պայմանների ստեղծում: Կարծում եմ՝ Պորտուգալիայում ֆանտաստիկ մթնոլորտ է տիրել, ինչը նպաստել է զբոսաշրջության զարգացմանը: Ես չեմ կարող խոսել ֆինանսական բաղադրիչի մասին, բայց հաշվի առնելով ֆուտբոլի և ընդհանուր առմամբ սպորտի ու ֆիզիկական կուլտուրայի առաջխաղացումը՝ նման մրցաշարերը շատ կարևոր և օգտակար են»,– Ֆիգուի խոսքը, ըստ Panarmenian.net-ի, մեջբերում է «Ուկրաինա» տեղեկատվական կենտրոնը:

Նրա կարծիքով՝ Ուկրաինան և Լեհաստանը բարձր մակարդակով են նախապատրաստվում Եվրո-2012-ին:

Մեկնաբանել