Ռաուլը՝ լավագույն ֆուտբոլիստ

Առաջատար իսպանական Marca պարբերականի կողմից անցկացված հարցման արդյունքում «Շալկե»-ի հարձակվող Ռաուլը ճանաչվել է Իսպանիայի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստ:

Քվեարկել կարող էին միաժամանակ մի քանի թեկնածուների օգտին: Արդյունքում Ռաուլը հաղթանակ է տոնել՝ ստանալով ձայների 47,5%-ը: Երկրորդ տեղը 42% ցուցանիշով զբաղեցրել է «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավին: Ըստ Armsport.am-ի՝ եռյակը եզրափակում է կատալոնացի Անդրես Ինյեստան:

Իր 17-ամյա կարիերայի ընթացքում Ռաուլ Գոնսալես Բլանկոն ավելի քան 400 գոլ է խփել: Նա ռեկորդներ է սահմանել եվրագավաթներում խփած գոլերի քանակով (75), ընդհանուր խփած գոլերի (741) և «Ռեալ»-ի կազմում անցկացրած խաղերի քանակով (323):

Ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա հարձակվողը «Շալկե»-ի կազմում 40 հանդիպում է անցկացրել և 17 գոլի հեղինակ դարձել: