Google-ում աշխատում են Microsoft-ի մոտ 5000 նախկին աշխատակից

Ինտերնետ հսկա ընկերության՝ Google-ի մոտ 5000 աշխատակից նախկինում աշխատել են Microsoft-ում: Այս մասին են վկայում Business Insider հրատարակության անցկացրած ուսումնասիրությունները:

Այս ուսումնասիրությանը հիմք են ծառայել գործարար սոցիալական ցանց՝ LinkedIn-ի տվյալները: Business Insider-ի լրագրողները ուսումնասիրել են օգտագործողների էջերում կատարվող աշխատանքի փոփոխությունները:

Google-ի աշխատակիցների շարքերում գերակշռում են նաև IBM, HP և Yahoo  ընկերությունների նախկին աշխատակիցները: Մոտ 4500 մարդ նախկինում աշխատել է IBM-ում,  մոտ 2500-ը՝ HP-ում և մոտ 2400-ը՝ Yahoo-ում: Ընդ որում, այս աշխատակիցների մեծամասնությունը ծրագրավորողներ են:

Google-ի այժմյան աշխատակիցների թվում են նաև հայտնի Oracle, Cisco և Intel ընկերությունների նախկին աշխատակիցները:

Պետք է նշել, որ Apple-ը նույնպես զրկվել է իր որոշ աշխատակիցներից: Apple-ի հիմնական մրցակից ընկերություն են տեղափոխվել մոտ 1340 աշխատակից:

ՏՏ շուկայում հաճախակի են աշխատակիցները մեկ ընկերությունից մեկ այլ ընկերություն տեղափոխվում, գրում է հրատարակությունը:

Google-ը համարվում է ինտերնետ ընկերությունների հսկաներից:  2011թ-ին ընկերության շահույթը աճել էր 29%-ով և կազմել 37,9 մլրդ. դոլար, ինչը 2010թ-ին կազմում էր 29,3 մլրդ. Դոլար: