«Վերջին զանգի» օրը տուգանային հրապարակ է տեղափոխվել 42 մեքենա

«Վերջին զանգի» շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքում ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 42 տրանսպորտային միջոց։

««Վերջին զանգի» միջոցառումների անվտանգության ապահովման նպատակով կազմակերպված ուժեղացված ծառայության արդյունքում, ժամը 14:00-ի դրությամբ, ՆԳՆ ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 42 տրանսպորտային միջոց, որոնց ղեկին եղել են անչափահասներ»,- ասված է ոստիկանության տարածած հայտարարությունում։

Նշվում է, որ ժամը 14։00-ի դրությամբ անչափահասների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար և միջադեպեր չեն արձանագրվել։

Մեկնաբանել