Տարածքային զիջումների հարցերը Արցախի իշխանությունների հետ դեռևս չեն քննարկվել. Վահրամ Պողոսյան

Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը քիչ առաջ հայտնեց, որ տարածքային զիջումների և այդ համատեքստում հայտարարված ժամկետների մասին հարցերը Արցախի իշխանությունների հետ դեռևս չեն քննարկվել: Նա դիմեց նաև Քաշաթաղի և Շահումյանի շրջանների բնակիչներին՝ խնդրելով ավելորդ շտապողականություն չցուցաբերել և չհանել սեփական գույքը:

«Երբ կծավալվեն այդ քննարկումները և կլինեն համապատասխան հստակեցումներ, ԱՀ Կառավարությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ»,- գրել է Պողոսյանը:

Մեկնաբանել