Լևոն Տեր-Պետրոսյանին է այցելել Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը

Երեկ ուշ երեկոյան ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին է այցելել Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, որն իր մտահոգություներն է արտահայտել Ացախում տիրող իրավիճակի կապակցությամբ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը։ Նա հայտնել է, որ Արկադի Ղուկասյանը կոնկրետ առաջարկներ է արել Հայաստանի իշխանություններից ակնկալվող գործողությունների վերաբերյալ:

«Տեր-Պետրոսյանը, կարևորելով այդ առաջարկները, խորհուրդ է տվել անմիջապես դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին»,- գրել է Մուսինյանը: