Ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակում անելիքս համարում եմ սպառված․ Գայանե Աբրահամյան

ՀՀ Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ԱԺ պատգամավորի կարգավիճակում իր անելիքը համարում է սպառված։

«Այս օրերին փորձել եմ հնարավոր բոլոր ջանքերը ներդնել իրավիճակը փոքր-ինչ մեղմելու եւ վատթարագույնը կանխելու համար, սակայն այս պահից ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորի կարգավիճակում անելիքս համարում եմ սպառված: Ներողություն եմ խնդրում բազմաթիվ սխալների համար»,- նշել է Աբրահամյանը։

Ավելի վաղ Գայանե Աբրահամյանը հայտնել էր, որ վայր է դնում պատգամավորի մանդատը, սակայն հետագայում հետ էր վերցրել հրաժարականի դիմումը։

Մեկնաբանել