Սերժ Սարգսյանի գրասենյակը ձայնագրության հրապարակումն «ընդունում է որպես փաստ և զերծ է մնում մեկնաբանություններից»

Երեկ երեկոյան տելեգրամյան ալիքներից մեկով տարածված ձայնագրության վերաբերյալ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը մեկնաբանություն է տարածել։

«Երեկ երեկոյան տելեգրամյան ալիքներից մեկով տարածված ձայնագրության վերաբերյալ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը բազմաթիվ հարցումներ է ստացել լրատվամիջոցներից, որոնք ցանկանում են պարզել՝ արդյո՞ք իրականությանը համապատասխանում է ձայնագրության մեջ պարունակվող քննարկումը, ե՞րբ է այն տեղի ունեցել, որտե՞ղ, և ինչո՞ւ մինչև հիմա ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այդ մասին չի խոսել:

Հասկանալի չէ, թե ինչպե՞ս է դեռևս 2016թ. հոկտեմբերի 14-ին Երևանում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի՝ նեղ կազմով նախագահների հանդիպման ոչ հրապարակային զրույցը հայտնվել համացանցում: ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը ձայնագրության հրապարակումն ընդունում է որպես փաստ և զերծ է մնում մեկնաբանություններից` նկատի առնելով այն հանգամանքը, որ փակ ձևաչափով անցկացված նիստերը մեկնաբանման ենթակա չեն, ինչպես չեն եղել մինչ այժմ»- ասված է մեկնաբանությունում։

Տելեգրամում տարածված ձայնագրությունում լսվում է Սերժ Սարգսյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի զրույցը։ Լուկաշենկոն Սարգսյանին առաջարկում է Ալիևին զիջել Արցախին հարակից շրջանները՝ 5 մլրդ դոլարի դիմաց, ինչին ի պատասախան՝ Սարգսյանն ասում է, որ ինքը Ալիևին կտա 6 մլրդ դոլար, եթե նա հրաժարվի 7 շրջաններից։

Մեկնաբանել