Տիմոշենկոն պետք է խոստովանի մեղքերը ժողովրդի առաջ

«Եթե նա խոստովաներ մեղքերը ուկրաինացի ժողովրդի առաջ, դա անմիջապես կլուծեր բոլոր խնդիրները։ Ես իրավաբան չեմ, ես իմ կարծիքն եմ հայտնում։ Տիմոշենկոյի կողմից մեղքի խոստովանումը ճանապարհ կբացեր այդ հարցի իրավական լուծման համար, սակայն նա իրեն անմեղ է համարում»,- ասել է Ազարովը։

2011թ․ հոկտեմբերին Տիմոշենկոն դատապարտվեց 7 տարի ազատազրկման 2009թ. Ռուսաստանի հետ գազային պայմանագրի ստորագրման ժամանակ լիազորությունները չարաշահելու համար։ Այժմ նա Խարկովի կանանց գաղութում է։ Այսօր Խարկովի դատարանին է փոխանցվել Տիմոշենկոյի դեմ երկրորդ գործը, որը վերաբերում է նրա գործունեությանը «Ուկրաինայի միասնական էներգետիկ համակարգեր» կորպորացիայի ղեկավարի պաշտոնում։ Այս գործով Տիմոշենկոն մեղադրվում է ֆինանսական մեքենայությունների մեջ։