ՀՀ կառավարությունը կօգնի արցախցի գործազուրկներին

Կառավարության դեկտեմբերի 17-ի նիստում ընդգրկված են արցախյան վերջին պատերազմի հետևանքների վերացմանն ուղղված մի քանի որոշումներ։

Դրանցից մեկով առաջարկվում է փոխհատուցում տրամադրել Արցախի այն քաղաքացիներին, ովքեր կորցրել են աշխատանքը: Այժմ նրանց աշխատանքային փորձ ձեռք բերելու համար կտրամադրվի աջակցություն։ Մասնավորապես, կառավարությունն առաջարկում է 100 000 դրամի չափով աջակցություն տրամադրել Արցախից տեղահանված այն քաղաքացիներին, ովքեր գործատուի հետ կնքված պայմանագրով կանցնեն աշխատանքի ու աշխատանքային փորձ ձեռք կբերեն։

Բացի այդ, կառավարությունն առաջարկում է ամսական 34 000 դրամ վճարել գործատուի այն մասնագետին, որը կազմակերպելու է փորձի ձեռքբերման աշխատանքը, իսկ գործատուին կառավարությունը պարտավորվում է վճարել այդ անձի հաշվարկված եկամտահարկը, դրոշմանիշային վճարն ու սոցվճարը։ Գործազուրկ անձն այս ծրագրից միայն մեկ անգամ կարող է օգտվել՝ եռամսյա ժամկետով։

Մեկնաբանել