Հիվանդության հետևանքով ՊԲ զինծառայող է մահացել

Հիվանդության հետևանքով ՊԲ զինծառայող է մահացել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։

«Հունվարի 12-ին՝ ժամը 18:25-ի սահմաններում, հիվանդության հետևանքով (նախնական՝ սիրտ-թոքային անբավարարվածություն) մահացել է ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2002թ. ծնված Ռադիկ Էդգարի Թաթոսյանը»,- ասվում է հաղորդագրությունում:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Մեկնաբանել