Հայաստանում կբացվի «CaIl out Art» ժամանակակից գերմանական գոբելենի ցուցահանդես

«CaIl out Art» ժամանակակից գերմանական գոբելենի ցուցահանդեսը կբացվի Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում, ուր Գերմանիայի «Թալշտրասե» արվեստի միությունը կներկայացնի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի ժամանակակից արվեստագետների ավելի քան տասնհինգ մեծածավալ գոբելեններ:  

Ցուցադրությունը հնարավորություն կընձեռի հայ հանդիսատեսին ծանոթանալու Գերմանիայի գոբելենագործության հին ավանդույթներին:

Ցուցահանդեսի բացմանը կմասնակցի տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած ԳԴՀ արտաքին գործերի պետնախարար տիկին Կորնելիա Փիփերը: