Այսօր մայրաքաղաքում ծառատունկ է, հանրապետությունում` աշխատանքային օր

Այսօր մայրաքաղաքում հայտարարված է համաքաղաքային ծառատունկի և շաբաթօրյակի օր, որին մասնակցում են համայնքների բնակիչների, ուսումնական հաստատությունների սաներ և աշխատակիցներ: 
 
Արդեն իսկ, ըստ Քաղաքապետարանի պաշտոնական կայքի, մայրաքաղաքի վարչական շրջաններում շուրջ 5000 ծաղկող թուփ է տնկվել:
 
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ բացի կազմակերպված ծառատունկից, որն իրականացվելու է առանձնացված որոշակի վայրերում, բնապահպանության վարչությունը նաև բակերին է ծառերի տնկիներ հատկացնելու, որպեսզի բնակիչները ևս հնարավորություն ունենան իրենց բակերում ծառատունկ իրականացնել: «Բոլորս միասին մասնակցենք ծառատունկին և շաբաթօրյակին ու միասին մաքրենք մեր քաղաքը»,- հորդորել է Տարոն Մարգարյանը:
 
Զատկին հաջորդող երկուշաբթվա փոխարեն այսօր են աշխատում են պետական ինստիտուտները, ուսումնական հաստատությունները: