Լոնդոնում կներկայացվի Samsung Galaxy S III սմարթֆոնը

Samsung ընկերությունը մայիսի 3-ին Լոնդոնում հանդես կգա «Ծանոթացիր հաջորդ Galaxy-ին» խորագրով նախաձեռնությամբ. հաղորդում է i4u.com-ը: Ըստ երևույթին, ընկերությունը պատրաստվում է ներկայացնել Galaxy S Android սմարթֆոնի երրորդ սերունդը:

Կանխատեսվում է, որ նոր Galaxy S III սմարթֆոնը կունենա 1.5Ghz քառամիջուկային պրոցեսոր, 4.8 դյույմ անկյունագծով էկրան: Նշենք, որ Galaxy S II-ը համարվում է ամենահաջողակ Android սմարթֆոնը: Ակնկալվում է, որ սմարթֆոնի երրորդ սերունդը կունենա նույն հաջողությունները: