ՃՏՊ Սպիտակի ճանապարհին. 1 զոհ, 3 վիրավոր

 

Ժամը 17:09-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, առկա է գազի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հերթապահություն:

Ավտոպատահարի հետևանքով ուղևոր, 1953թ. ծնված Ասյա Հովհաննիսյանը մահացել է, իսկ վարորդ, 1951թ. ծնված Լյովա Գրիգորյանը, ուղևորներ Ռոբերտ Գրիգորյանը և 1979թ. ծնված Արսեն Ջրոյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակ քաղաքի բժշկական կենտրոն: