Հայ կանայք, ամերիկյան սևամորթներն ու նախընտրական վախերը

Ժառանգության ներկայացուցիչ Անուշ Սեդրակյանը «Շանթ» հեռուստատեսության «Հեռանկար» հաղորդման հյուրասրահում, ընտրարշավը մեկնաբանելով, նշեց, որ մարզերում, գյուղերում մեծապես տիրում է վախի մթնոլորտը: «Մարդիկ մոտենում ու շշնջում են ականջիս, որ պահանջում են իրենց անձնագրերը, իսկ երբ ասում ենք` ովքե՞ր են, մի օրինակ, մի անուն տվեք, հետ են քաշվում միանգամից»,- ասաց նա:

Ըստ Սեդրակյանի` այդ վախը պայմանավորված է խիստ ծանր սոցիալական վիճակով: Նրանցից յուրաքանչյուրի համար իր փոքրիկ գործը, աշխատատեղն այնքան էական է, որ այլևս հարկ էլ չկա սպառնալ ֆիզիկական բռնություններով, ծեծով:

Դիտարկմանը, թե Անուշ Սեդրակյանը կարող էր գործուն ելույթներ ունենալ` որպես նախագահի թեկնածու, նա ծիծաղեց, թե մի օր Հայաստանն էլ կհասնի կին նախագահ ունենալուն, ինչպես ԱՄՆ-ն հասավ սևամորթ նախագահի կերպարին: «Փաստորեն, Հայաստանի համար կին նախագահը մոտավորապես նույնն է, ինչ ԱՄՆ-ի համար սևամորթ նախագահը»,- ձևակերպեց հաղորդավար Արամ Աբրահամյանը:

Մեկնաբանել