Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում կանցկացվի «ՏՏ կառավարում» թեմայով դասընթաց

Մայիսի 7-ին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում կմեկնարկի դասընթաց «Տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարում» թեմայով: Դասընթացը վարելու է ISACA (Information Systems Audit and and Control Association) միջազգային ասոցիացիայի անդամ Գարեգին Բաղդյանը. տեղեկացնում են ՄԻԿ մամլո ծառայությունից:

Դասընթացը բաղկացած է լինելու 13 դասերից: Դասընթացի լեզուն հայերեն է: 
Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել ՄԻԿ կայքում մինչև մայիսի 4-ը: