Դանիան Բազել-3-ին այլընտրանք է առաջարկում

Նախագիծը, որ պատրաստել են դանիացի փորձագետները, Եվրահանձնաժողովում մշակվող նախագծի այլընտրանքային տարբերակն է, որը նախատեսում է բանկերի կապիտալի նկատմամբ պահանջների 10%-ով խստացման հնարավորություն։

Ավելի վաղ Դանիան առաջարկել էր կարգավորիչներին իրավունք տալ Բազել-3-ի պահանջները խստացնել 3%-ով։

Բազել-3-ի համաձայն՝ բոլոր բանկերի բաժնետիրական կապիտալի բավարարության նկատմամբ պահանջների ընդհանուր մակարդակը, որում ներառվում է նաև բաժնետերերի ներդրած կապիտալը և չբաշխված շահույթը, պետք է կազմի 7%: Քննարկվող լրացուցիչ պահանջները կարող են ներկայացվել միայն որոշ բանկերին՝ կարգավորիչների հայեցողության, ինչպես նաև չնախատեսված հանգամանքների դեպքում։

Ապրիլի 19-ին նախատեսված է ԵՄ 27 անդամների աշխատանքային խմբի հանդիպումը, որի ընթացքում դիվանագետները կքննարկեն Դանիայի առաջարկը։

Հիշեցնենք, որ բանկային սեկտորի վերջին տասնամյակների ամենախոշոր գլոբալ բարեփոխման` Բազել-3-ի գլխավոր նպատակը ճգնաժամի կրկնությունից խուսափելն է՝ բանկային կապիտալի նկատմամբ պահանջների խստացման հաշվին։

Մեկնաբանել