Համակարգչի վաճառքով զբաղվում են բրիտանական RS Components և Element14 ընկերությունները։Նրանք արդեն ստացել են Raspberry Pi-ի առաջին 10 հազ. սարքավորումները և սկսել են մատակարարումները պատվիրատուներին։ Հատկանշական է, որ առաջին սարքավորումները վաճառվել են մի քանի րոպեում։
Հիշեցնենք, որ նախնական պատվերների գրանցումը սկսվել էր փետրվարի վերջին։ Այդուհանդերձ, պատվիրատուները ուշացումով են ձեռք բերում համակարգիչները։ Ի սկզբանե Raspberry Pi-ի մատակարարումը ծրագրված էր մարտին, սակայն ցանցային խնդիրների պատճառով այն հետաձգվեց։
Համակարգիչը, ըստ էության, պլաստիկ քարտի չափ միկրոսխեմա է։ Այն վաճառվում է առանց կորպուսի, էկրանի, մկնիկի և ստեղնաշարի։ Էներգասնուցումն ապահովում է micro USB մուտքը։
Raspberry Pi-ը, ըստ էության, պլաստիկ քարտի չափ միկրոսխեմա է։ Այն վաճառվում է առանց կորպուսի, էկրանի, մկնիկի և ստեղնաշարի։ Էներգասնուցումն ապահովում է micro USB մուտքը։
Raspberry Pi-ն ունի ARM ճարտարապետությամբ 700-մեգահերցանոց պրոցեսոր, 256 մեգաբայթ օպերատիվ հիշողություն, երկու USB, ինչպես նաև մեկական HDMI ու Ethernet մուտքեր։ Համակարգիչն աշխատում է Linux գործավար համակարգով։ Ունի նաև Wi-Fi ցանցերին միանալու հնարավորություն։
Ավելի ուշ վաճառքի կհանվի Raspberry Pi-ի ավելի էժան՝ $25-անոց մոդելը՝ 128 մեգաբայթ հիշողությամբ և մեկ USB միացումով։
Raspberry Pi նախագիծը էժան համակարգիչ ստեղծելու ամենևին էլ առաջին փորձը չէ։ Համանման ծրագրերի թվում է Texas Instruments-ի նախագծած պրոցեսորով աշխատող BeagleBoard $89-անոց համակարգիչը և $60-անոց MiniEMBWiFi-ը (MIPS պրոցեսորով)։
Իր չափերով Raspberry Pi-ն կարող է համեմատվել MWC 2012 ցուցահանդեսում ազդագրված Cotton Candy համակարգչի հետ, որը ֆլեշ քարտերի մեծություն ունի։ Cotton Candy-ը, սակայն, $199 արժե։
Raspberry Pi-ի նախագծողները համակարգիչը դիրքավորում են որպես սարքավորում երեխաներին ծրագրավորում սովորեցնելու համար։