ՆԱՏՕ-ն Աֆղանստանին 4 մլրդ կտրամադրի․ Ռասմուսեն

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար  Անդերս Ֆոգ Ռասմուսենը հույս  է հայտնել, որ վճարումների բաշխումը  Աֆղանստանում ռազմական գործողություններին մասնակցած երկրների միջև արդար կլինի։

Աֆղանստանին տրամադրվելիք ֆինանսական աջակցության վերաբերյալ մանրամասները կհրապարակվեն կառույցի՝ մայիսիի 20-21-ը Չիկագոյում կայանալիք գագաթաժողովի նթացքում։

Ռասմուսնեը հաստատել է, որ դաշինքի ուժերը Աֆղանստանում կմնան նաև 2014-ից հետո։ Սակայն նրանց հիմնական գործառույթը, նրա խոսքով, կլինի Աֆղանստանի անվտանգության ուժերի համար համապատասխան կադրերի պատրաստումը։