Գիտությունների ակադեմիան կստորագրի ավիացիոն տեխնիկայի ստեղծման համաձայնագիր

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը և Միավորված ավիաշինական կորպորացիայի նախագահ Միխայիլ Պողոսյանը վաղը՝ ապրիլի 20-ին, կստորագրեն 5-ամյա գիտատեխնիկական և ինովացիոն համագործակցության համաձայնագիր: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ մամլո ծառայությունից, համաձայնագրի նպատակն է աջակցել միմյանց` լուծելու Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության ավիաշինական համալիրի պահպանման, մրցունակության բարձրացման և գիտաարտադրական պոտենցիալի զարգացմանն ուղղված խնդիրները, հետագա ինտեգրման պայմաններում միավորելու ինտելեկտուալ, արտադրական և ֆինանսական ռեսուրսները ավիացիոն տեխնիկայի ստեղծման հեռանկարային ծրագրերի իրականացման համար: