Իրաքում իրականացվել է 20 միաժամանակյա ահաբեկչություն

Բաղդադի շիաների շրջաններում պայթեցվել է 3 ավտոբուս, 2 ճանապարհային ռումբ և մեկ ահաբեկիչ-ինքնասպան: Այդ հարվածների արդյունքում զոհվել է 15 մարդ, վիրավորվել` 61-ը:

Կիրկուկում ահաբեկիչները պայթեցրել են 2 մեքենա և 3 ճանապարհային ռումբ` սպանելով 8 և վիրավորելով 26 մարդու, որոնց մեծ մասը` ոստիկաններ և զինվորականներ:

Սամարա քաղաքում պայթեցվել է 2 ռումբ, Տաջի քաղաքում` մեկ ավտոբուս, Բաակուբա քաղաքում իրեն պայթեցրել է մեկ ահաբեկիչ:

Դրանից բացի, մի շարք պայթյուններ են հնչել և փոխհրաձգություններ են տեղի ունեցել Անբար նահանգում, Ռամադի և Ֆալուջա քաղաքներում: Այդ հարձակումների թիրախում ևս զինվորականներն ու ոստիկաններն էին:

Իրաքից ամերիկյան զորքի դուրս բերումից հետո երկրի ղեկն են ստանձնել շիաները` վարչապետ Նուրի ալ-Մալիկի ղեկավարությամբ, որ նաև բնակչության մեծամասնությունն են:

Սուննի ռազմիկներն իրենց ռազմավարությունն են դարձրել իրականացնել մեծաթիվ միաժամանակյա ահաբեկչություններ: Այդպիսիք իրականացվել են մարտի 25-ին, մարտի 20-ին, մարտի 5-ին, փետրվարի 23-ին:

Մեկնաբանել