Արգենտինան ազգայնացնում է իսպանական հերթական ակտիվը

Հատկանշական է, որ երկու օր առաջ Արգենտինան վերահսկողություն էր սահմանել նավթարդյունահանող YPF-ի նկատմամբ, որի բաժնետոմսերի 57,4%-ը պատկանում էր իսպանական Repsol-ին։ YPF Gas-ն առանձին ակտիվ է, որում իսպանական կորպորացիայի ստորաբաժանման՝ Repsol Butano SA-ի մասնաբաժինը 85% է։

Bloomberg-ի հաղորդմամբ՝ YPF-ի ազգայանացումն արդեն հաստատել են Արգենտինայի պետական մի  շարք հանձնաժողովներ։ Երկրի սենատն այս հարցը քվեարկության կդնի ապրիլի 25-ին։ Արգենտինայի իշխանությունները հայտարարել են, որ որոշել են ընկերությունն ազգայնացնել, քանի որ նավթի և գազի արդյունահանման ծավալներն անկում են ապրում և վերջին 15 տարում կրճատվել են մոտ մեկ երրորդով։

Մյուս կողմից՝ Արգենտինայի իշխանությունների գործողություններն արդեն քննադատել են Եվրամիությունը, ԱՄՆ-ը, Իսպանիան, Մեքսիկան և անգամ Համաշխարհային բանկը։ YPF-ի ազգայնացման մասին որոշումը խստորեն քննադատել էր նաև Repsol-ի ղեկավարությունը, որը խոստացել էր ակտիվի իր մասնաբաժնի դիմաց Արգենտինայից $10 մլրդ պահանջել։

Ապրիլի 18-ին YPF-ի բաժնետոմսերն արժեզրկվել են 33%-ով, ինչը ռեկորդային ցուցանիշ է ընկերության պատմության մեջ։ YPF-ի շուկայական արժեքը նվազել է մինչև $5,16 մլրդ։