Ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդ
-
Փաստաբանները գործադուլ են անում
Փաստաբանները գործադուլ են անում՝ իրենց դժգոհությունն արտահայտելով հարկերը բարձրացնելու օրենսդրական փոփոխության դեմ։ Այսօր՝ մայիսի 21-ին, փաստաբանները հրաժարվել են պաշտպանություն իրականացնել դատարաններում և այլ կառույցներում։ Փոփոխությունների համաձայն՝ 2024-ի հոկտեմբերից փաստաբանները կվճարեն 10% շրջանառության հարկ՝ 5%–ի փոխարեն, իսկ 2025–ից՝ 20% ավելացված արժեքի հարկ։ «Այս նախագծի կիրառման հետևանքով փաստաբանական ծառայությունների ինքնարժեքը շեշտակի ավելանալու է։ Ծառայությունների 38 և ավելի տոկոսով թանկացում կլինի։ ՀՀ քաղաքացին ստիպված է լինելու այդ ինքնարժեքի համար վճարել ավելին։ Այս պահին ՀՀ դատարաններում ունենք մոտ 250 հազար գործ։ Սա նշանակում է, որ 250 հազար քաղաքացու առնվազն առնչվում է այս փոփոխությունը»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարել է Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։ […]
-
Հայաստանը մի քանի ամսում 4 մլրդ դոլարի ռուսական ոսկի է
Հայաստանը մի քանի ամսում 4 մլրդ դոլարի ռուսական ոսկի է արտահանել և դարձել ՌԴ բյուջեի համար եկամուտ ապահովող երկրներից մեկը, ասում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը «ՍիվիլՆեթ բիզնեսի» հետ զրույցում: Նրա խոսքով՝ Հայաստանը վերաարտահանման այս հնարավորությունը ստացել է՝ ունենալով արտաքուստ արևմտամետ քաղաքականություն:
-
Մհեր Սեդրակյանի ընտանիքի Դուբայի գույքերը․ դատախազությունը դրանք չի հայտնաբերել
Մկրտիչ Կարապետյան, Անի Գրիգորյան Դուբայում անշարժ գույքի վերաբերյալ արտահոսքը տվյալներ է պարունակում նաև հայերի վերաբերյալ։ Նրանցից մեկը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանն է։ Թեպետ վերջինս անցնում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով՝ Դուբայում նրա ընտանիքի գույքերը կողմից բռնագանձվելիք անշարժ գույքի ցանկում չեն։ Գերժամանակակից երկնաքերեր, արևոտ լողափեր, թանկարժեք գնումներ. սրանք Դուբային՝ Մերձավոր Արևելքի ֆինանսական կենտրոնին բնորոշ նշաններ են՝ աշխարհի հարուստների համար։ Հրապուրիչ Դուբայը այս ամենով հանդերձ նաև մութ համբավ ունի որպես հարկային դրախտ, ապօրինի կանխիկ միջոցների հիմնական ուղղություն ու փողերի լվացման կենտրոն։ Վերջինը երբեմն կատարվում է անշարժ գույքի ձեռքբերման միջոցով։ Դուբայից արտահոսած անշարժ գույքի տվյալները մանրամասն պատկեր են ձևավորում Դուբայում […]
-
Պապիկյանն այցելել է հարավարևելյան սահմանագոտի
Մայիսի 20-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է հարավարևելյան սահմանագոտի։ Պաշտպանական գերատեսչությունից հայտնում են, որ նախարարը հետևել է առաջնագծի կահավորման, ինժեներական հագեցվածության, մարտական դիրքեր տանող ճանապարհների կառուցման, վերակառուցման աշխատանքներին: Սուրեն Պապիկյանն այցելել է նաև մարտական հերթապահություն իրականացնող գումարտակներից մեկի մշտական տեղակայման վայր, որը վերջերս է շահագործման հանձնվել․ «Մշտական տեղակայման վայրը կառուցվել է մոդուլային շինությունների ձևաչափով և լիարժեք ապահովում է անձնակազմի կեցության ու ծառայության բարձր մակարդակի կազմակերպումը»,- ասված է հաղորդագրությունում։
-
Դավադրապաշտական տեսություններ՝ Իրանի նախագահի մահվան հետևում․ հայացք Թեհրանից
Մայիսի 19-ին ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվեցին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, արտգործնախարար Աբդոլլահիանը և այլ պաշտոնյաներ։ Իրանի «Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը ներկայացնում է իրանական հանրության շրջանում տիրող տրամադրությունները և իրադարձությունների հնարավոր զարգացումը։
-
Մուտքը Կիրանց բաց է միայն տեղի հաշվառում ունեցողների համար
Ոստիկանական ուժերը թույլ չեն տալիս քաղաքացիներին մտնել Կիրանց։ Բացառություն են գյուղի հաշվառում ունեցողները։ Այստեղ է նաև Բագրատ Սրբազանը և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման այլ անդամներ։ Ցուցարարները պնդում են, որ, ըստ տեղակայված նոր սյուների, գյուղն այնուամենայնիվ կիսվելու է երկու մասի։ ՍիվիլՆեթի տեսանյութը՝ Սարիգյուղից Կիրանց տանող ճանապարհահատվածից։