Ռեալի և Մանչեսթերի լեգենդները հունիսին կհանդիպեմ Բերնաբեու մարզադաշտում

Հունիսի 3-ին Մադրիդի «Ռեալը» և «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքիր նվեր են մատուցելու իրենց երկրպագուներին։ «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում տեղի կունենա բարեգործական հանդիպում, որին կմասնակցեն երկու թիմերի անվանի վետերանները։ Այս մասին հաղորդում է «Յունայթեդի» պաշտոնական կայքը։ Նշվում է, որ պատասխան հանդիպումը տեղի է ունենալու 2013թ․-ի հունիսի 2-ին «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում։

«Մանչեսթերի» կազմում այդ օրը խաղալու են Ռոյ Քինը, Էդվին վան դեր Սարը, Դենիս Իրվինը, Դուայթ Յորկը և Բրայան Ռոբսոնը։ Մադրիդյան ակումբը կներկայացնեն Զինեդին Զիդանը, Լուիշ Ֆիգուն, Էմիլիո Բուտրագենիոն, Ֆերնանդո Ռեդոնդոն, Ֆերնանդո Հիերոն, Մանուել Սանչիսը, Իվան Էլգերան և Ֆերնանդո Մորիենտեսը։

Նշվում է, որ տոմսերն արժենալու են 5-15 եվրո, իսկ ողջ հասույթն ուղղվելու աֆրիկյան երկրներում աշխատող բարեգործական կազմակերպություններին։

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել