Կստեղծվի Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիա

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիման և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) ռեկտոր Արա Ավետիսյանը այսօր ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակում ԱՄՆ ՄԶԳ-ն, նախարարությունը և ՀՊՃՀ-ն համալսարանի տարածքում համատեղ կստեղծեն Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիա:

Ինչպես տեղեկացնում են ԱՄՆ ՄԶԳ լրատվական ծառայությունից, մասնավոր-պետական ընկերակցության շրջանակում ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի սարքավորումներ, համակարգչային ծրագրեր ու տեխնիկական օժանդակություն, իսկ նախարարությունը կաջակցի ՀՊՃՀ-ում լաբորատորիայի տարածքի վերանորոգմանը:

Ծրագրի նպատակն է հզորացնել Հայաստանի ճարտարագիտական ոլորտի կրթական կարողությունները և ընդարձակել հետազոտական ներուժը` զարգացնելով ու ընդարձակելով ՀՊՃՀ կրթական և հետազոտական կառույցները:

Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիան կընդգրկի ՀՊՃՀ վեց հիմնական ուղղություները ներկայացնող լաբորատորիաներ, այն է` ռադիոճարտարագիտություն և հաղորդակցության համակարգեր, կիբերնետիկա, էներգետիկա, էլեկտրաճարտարագիտություն, մեխանիկա և մեքենաշինություն, տրասնպորտ: Լաբորատորիան ուսանողներին կտրամադրի տեխնիկական դասընթացների ու հետազոտական աշխատանքի համակցման հնարավորություն նրանց պրոֆեսիոնալ ճարտարագիտական աշխատանքի նախապատրաստելու նպատակով:

Մեկնաբանել