ԱՄՆ-ը Հնդկաստանին հարկադրում է կրճատել իրանական նավթի ներկրումը

Այցի ընթացքում Քլինթոնը հույս է հայտնել, որ Հնդկաստանը հետագա քայլեր կձեռնարկի իրանական նավթի ներկրումը կրճատելու ուղղությամբ։

«Հնդկաստանը շարժվում է Իրանից նավթի ներկրման ծավալների կրճատման ուղղությամբ։ Մենք ողջունում ենք այդ քայլերը, սակայն հույս ունենք, որ Հնդկաստանի կառավարությունը շատ ավելի քայլեր կձեռնարկի այս ուղղությամբ»,- հայտարարել է պետքարտուղարը, որն այժմ Կալկաթայում է։

Հիշեցնենք, որ Հնդկաստանը հրաժարվել էր միանալ Թեհրանի դեմ կիրառվող պատժամիջոցներին, սակայն պնդել էր, որ հնդկական նավթավերամշակող ձեռնարկությունները կրճատեն իրանական նավթի գնման ծավալները 15-20%-ով։

Մեկնաբանել