Ջոկովիչին Չակ Նորիսի խուրհուրդներն են անհրաժեշտ

Մադրիդում ընթացող 3 միլիոն եվրո մրցանակային ֆոնդ ունեցող «Մասթերս-1000» մրցաշարի 2-րդ շրջանում ոչ հեշտությամբ Դանիել Խիմենո Տրավերին (6:2, 2:6, 6:3) պարտության մատնած աշխարհի ուժեղագույն թենիսիստ սերբ Նովակ Ջոկովիչը, կրկին իր դժգոհությունն է հայտնել այն կապակցությամբ, որ մրցաշարի կազմակերպիչները որոշել են խաղերն անցկացնել կապույտ գրունտի վրա:

«Անհնար է շարժվել: Ինձ միայն 5 կամ 6 անգամ է հաջողվել առանց խնդիրների հարված կատարել, մյուս բոլոր դեպքերում ես պարզապես փորձում էի մնալ կորտում: Հույսս դրել էի մրցակցի փոխանցման և սխալների վրա: Դա թենիս չէր: Նման կորտի վրա կանգնելու համար կամ պետք է ֆուտբոլային խաղակոշիկ կրել, կամ էլ խորհրդակցել Չակ Նորիսի հետ:

Այդ կորտը նկարագրելու համար ես խոսքեր չեմ գտնվում: Մենք պետք է լրջորեն քննարկենք կապույտ գրունտի ապագայի հարցը: Ես չեմ ցանկանում անընդհատ բողոքել, պարզապես ասում եմ այն, ինչ մտածում եմ», – սերբ թենիսիստի խոսքերն է մեջբերում CNN-ը:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել