Ղարաբաղյան պատերազմը, Թուրքիան և քրդերը․ զրույց Վահրամ Պետրոսյանի հետ

Կարսում անցկացված թուրք-ադրբեջանական զորավարժությունները ունեն քաղաքական ուղերձ, որը պետք է դիտարկել Թուրքիայի վարած ագրեսիվ արտաքին քաղաքականության համատեքստում. ՍիվիլՆեթի Գեորգի Միրզաբեկյանի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ Վահրամ Պետրոսյանը: Խոսելով Հայաստանի հասցեին Թուրքիայից հնչող ուղերձների մասին՝ Պետրոսյանը նշում է, որ դրանք ոչ թե ռազմավարական, այլ մարտավարական բնույթ են կրում և ընդգծում Թուրքիայի դերի ահռելի մեծացումը Հարավային Կովկասում: Վահրամ Պետրոսյանի համոզմամբ՝ ղարաբաղյան պատերազմից հետո խնդիրները ուժի միջոցով լուծելու նախադեպ է ստեղծվել: Սկզբունքը տարածվում է նաև քրդերի դեմ պայքարում։ Միջազգայնագետի համոզմամբ՝ Թուրքիան քրդական հարցը կանխարգելելու համար պատրաստ է անգամ նրանց հետ տարածաշրջանային դաշինքների գնալ։

Մեկնաբանել