Գերմանիայում ցուցարարները ոստիկաններին ներկել են

Եվրոպական կենտրոնական բանկի մոտից «Գրավիր Ֆրանկֆուրտ»-ը ակցիայի մասնակիցներին ցրելիս ոստիկանության վրա ցուցարարները ներկ են լցրել: Ոստիկանությունը մի քանիսին ձերբակալել է:

Ցուցարարները բանկի առջև էին ճամբարել 2011թ հոկտեմբերից: Վարչական դատարանի որոշմամբ, սակայն, այսուհետ ցուցարարները չեն կարող ճամբար ունենալ այս վայրում, վրանները պետք է հեռացվեն: Դատարանը վճիռը հիմնավորել է` նշելով, որ ճամբարը խանգարում է կարգուկանոնի և հասարակական անվտանգության պահպանմանը: Չի բացառվում, թերևս, որ կիրակի ակտիվիստները հիմնեն նոր վրանային քաղաք:

Ընդհանուր առմամբ` 400 իրավապահից բաղկացած գունդն այսօր ժամանել էր հանգիստ, սակայն ակտիվիստներն անմիջապես անցել էին «նստած պաշարման», և 150 հոգով, «մենք այստեղ ենք մնալու» վանկարկելով, նստել էին գետնին: Ոստիկանները տեղափոխել էին «նստած պաշարողներին» այնպես, որ հնարավոր լիներ քանդել վրանները:

Ֆրանկֆուրտում ենթադրում են, որ առաջիկա հանգստյան օրերին իրենց բողոքի ձայնը կբարձրացնի 30 հազար մարդ, իսկ նրանցից 2 հազարին համարում են «առավել վտանգավոր ակտիվիստներ, որ պատրաստ են պրովոկացիաների և խռովությունների»:

Մեկնաբանել