Ռուս արվեստագետները ևս` «զբոսնելով բողոքում» են

Մոսկվայում զբոսնելով բողոքողների շարքերը ստվարանում են արվեստագետներով: «Ստուգողական զբոսանք» ակցիայի հերթական մասնակիցները Ռուսաստանում հայտնի երաժիշտներ են. նրանք նախատեսում են զբոսնել մայրաքաղաքի կենտրոնում:

Երաժշտական քննադատ Արտեմի Տրոիցկին, «Մու ձայներ» խմբի երաժիշտ Սաշա Լիպիցկին լրագրողներին հայտնել են, որ պայմանավորվում են հանդիպել հեռախոսազանգերով, և չեն խուսափում հանրային կյանքի կիզակետում հայտնվել ընկերներով ու գործընկերներով:

Նշենք, որ Մոսկվայում «զբոսնելով բողոքողները» չեն վանկարկում կարգախոսեր, չեն թմբկահարում, պահանջներ չեն ներկայացնում, այլ իրենց բողոքն արտահայտում են միայն հանրային վայրերում ճերմակ ժապավեն կապած զբոսնելով: Ոստիկանությունը պարբերաբար ձերբակալում է ակտիվիստներին, որոշ ժամանակ անց` ազատ արձակում, ենթարկում վարչական պատասխանատվության ու կալանավորում:

Մեկնաբանել