Թուրքական բեռնատար նավ է խորտակվել

Նավը շրջվել և խորտակվել է Զակիմփ կղզու և Պելոպոնես թերակղզու միջև:

Նավի անձնակազմը բաղկացած էր 10 մարդուց, ովքեր նախնական տվյալներով` Թուրքիայի քաղաքացիներ էին: Փրկվել և հոսպիտալացվել է նրանցից 6-ը:

Փրկարար գործողություններին մասնակցում են ափամերձ անվտանգության նավերը, հունական ինքնաթիռներ, փրկարար ուղղաթիռ և անցնող նավեր:

Ենթադրվում է, որ աղետի պատճառը բեռան տեղափոխումն է եղել. նավը բարձրված էր ձիթապտղի կորիզներից ստացվող վառելիքով: