«ԱրմենՏել»-ը կհատուցի բաժանորդներին անվճար րոպեներով

«ԱրմենՏել» ընկերությունը մայիսի 18-ի միջադեպից տուժած Beeline բջջային կապի բաժանորդներին որպես հատուցում կտրամադրի անվճար բոնուսային րոպեներ և անվճար ինտերնետ փաթեթներ:

Ինչպես տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից, հատուցման չափը կկազմի 60 ներցանցային րոպե և 10 ՄԲ շարժական ինտերնետ ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց համար:

Բոնուսները կտրամադրվեն մայիսի 18-ի դրությամբ ակտիվ կարգավիճակում գտնվող բաժանորդներին ավտոմատ կերպով` սկսած մայիսի 24-ից, մեկ շաբաթվա ընթացքում, և կարող են օգտագործվել տրամադրման օրվանից 10 օրացուցային օրում, Հայաստանի Beeline ցանցում:

Հիշեցնենք, որ մայիսի 18-ի առավոտյան ժամը 8:00-ին ընկերության բջջային ցանցում տեղի էր ունեցել տեխնիկական խափանում, որի հետևանքով բաժանորդների մի մասը ելքային զանգերի հետ խնդիրներ ուներ: Կապը լիովին վերականգնվել էր մայիսի 18-ի երեկոյան, բացառությամբ որոշ բաժանորդների, որոնց ցանցում գրանցելու համար կատարվել են անհատական սպասարկման աշխատանքներ: