Հաստատվել է կորոնավիրուսի 491 նոր դեպք, առողջացել է 179 մարդ

Հայաստանում մարտի 3-ին կատարվել է 2 922 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 491 նոր դեպք, այսինքն դրական է թեստերի 16,8 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 179 մարդ։ Գրանցվել է մահվան 6 դեպք։

Մարտի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 173 307 դեպք, որոնցից 164 085-ն` առողջացած, 3 208-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5 194 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 742 038 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 68-րդ տեղը՝ 173 307 դեպքով։ Վրաստանը գտնվում է 49-րդ տեղում՝ 271 739 դեպքով, Ադրբեջանը 54-րդ տեղում է՝ 235 333 դեպքով, Թուրքիան 9-րդ տեղում է՝ 2 734 836 դեպքով, Իրանը 15-րդ տեղում է՝ 1 656 699 դեպքով:

Մեկնաբանել