Թուրքիան մտադիր է մինչև 2023թ․ ընդգրկվել խոշորագույն տնտեսությունների թոփ-10-ում․ Էրդողան

Այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ այսօր ելույթ ունենալով Աստանայի տնտեսական 5-րդ ֆորումին, հաղորդում է Kavkaz-news.info-n:

«Այս նպատակի իրագործման ուղղությամբ մենք առավելագույն ջանքեր ենք գործադրում։ Մասնավորապես մեծ ուշադրությւոն է հատկացվում պետական սեփականության մասնավորեցմանը»,-ասել է Էրդողանը՝ հավելելով, որ Թուրքիայի տնտեությունը ներկայում կայուն զարգացում է արձանագրում։

Վարչապետի խոսքով՝ այդ մասին վկայում է նաև Թուրքիայի ՀՆԱ-ի ցուցանիշը, որը ներկայում $755 մլրդ է՝ տասը տարի առաջվա $230 մլրդ-ի համեմատ։ Ըստ Էրդողանի՝ մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը $500-ից ավելացել է մինչև $2400, իսկ արժութային պահուստները ներկայում $93 մլրդ է, մինչդեռ ինը տարի առաջ այն կազմում էր $27 մլրդ։

Ըստ Էրդողանի նվազել է նաև Թուրքիայի արտաքին պարտքը, ինչը պայամանվորված է երկրի նկատմամբ վստահության մեծացմամբ։