Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստներն այցելել են Օսվենցիմ

Գերմանիայի ազգային հավաքականի պատվիրակությունն այսօր ժամանել է Օսվենցիմ, որտեղ հարգել է Հոլոքոստի միլիոնավոր զոհերի հիշատակը։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։
Պատվիրակության մեջ են եղել թիմի ավագ Ֆիլիպ Լամը, Լեհաստանում ծնված Միրոսլավ Կլոզեն և Լուկաս Պոդոլսկին, թիմի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը, Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Վոլֆգանգ Նիերսբախը և մի շարք այլ պաշտոնատար դեմքեր։ Նրանք ծաղկեպսակ են դրել մինչև 1.3 մլն ողջակիզվածների հիշատակի համար։

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել