Չավի․ Սկանդալից հետո Իտալիան կարող է ավելի վտանգավոր դառնալ

Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» կիսապաշտպան Չավի Էրնանդեսը Եվրո 2012-ի մեկնարկից առաջ մեծ հարցազրույց է տվել իսպանական El Pais պարբերականին՝ անդրադառնալով մի շարք հարցերի, այդ թվում իրենց ապագա մրցակիցների՝ Իտալիայի հավաքականին։

«Լավ կլիներ, եթե մենք Եվրոյում Իտալիան չլիներ մեր առաջին մրցակիցը։ Այդ թիմը շատ լավ է գնդակ պահում և ճնշում գործադրում։ Նրանք ունեն նաև Անդրեա Պիրլոյի պես խաղացող, որը բարձրացնում է թիմի կարգը։ Ես չգիտեմ, թե մրցաշարում որքան հեռու կգնան իտալացիները։ Նրանց թիմի շուրջ շատ խոսակցություններ կան, սակայն ես մտահոգություն ունեմ, որ դա կարող է նրանց ավելի վտանգավոր դարձնել։ Ամեն անգամ, երբ իտալացիների հետ նման բան է պատահում, նրանք տիտղոս են նվաճում», – ասել է Չավին։

Հիշեցնենք, որ այսօր Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն նույնպես հայտարարել էր, որ Իտալիայի հավաքականում իրեն առավել շատ մտահոգում է Պիրլոյի խաղը։

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել