Կրակոցներ` Մովսես և Այգեպար գյուղերի ուղղությամբ

Armnews լրատվականի հետ զրույցում Մովսեսի գյուղապետ Լյուդվիգ Ապերյանը նշել է, որ կրակոցները սկսվել են մոտ երկու ժամ առաջ և թեպետ շարունակվում են անընդմեջ, սակայն ադրբեջանցիների հիմնական թիրախը Այգեպար գյուղն է:

Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի կողմից կրակահերթերի տակ էր պահվել Տավուշի մարզի Չինարի գյուղը: Այս սահմանախախտմանը զոհ էր գնացել երեք հայ զինծառայող, ևս վեցը վիրավորվել էր. ըստ ՀՀ զինդատախազի` նրանց վիճակն այժմ կայուն ծանր է, ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:

Այսօր 15-20 ադրբեջանցի հարձակվել էր դարձյալ Տավուշի մարզի հայկական դիրքերի վրա: Այստեղ զգոն հայ զինծառայողները հետ էին մղել հարձակումը, որի արդյունքում զոհվել էր ադրբեջանական տվյալներով` 5 զինծառայող, հայկական լրատվամիջոցների տվյալներով` 10 ազերի զինծառայող: Մյուսները նահանջել էին, իրենց հետ տանելով զինակիցների դիակները: Հայոց բանակն այս պաշտպանական միջոցառման ժամանակ ոչ մի զոհ կամ վիրավոր չէր ունեցել:

Մեկնաբանել