Հաստատվել է կորոնավիրուսի 854 նոր դեպք, առողջացել է 211 մարդ

Հայաստանում մարտի 16-ին կատարվել է 4 181 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 854 նոր դեպք, այսինքն դրական է թեստերի 20,4 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 211 մարդ։ Գրանցվել է մահվան 5 դեպք։

Մարտի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 180 141 դեպք, որոնցից 166 913-ն` առողջացած, 3 282-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9 105 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 784 266 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 69-րդ տեղը՝ 180 141 դեպքով։ Վրաստանը գտնվում է 49-րդ տեղում՝ 275 685 դեպքով, Ադրբեջանը 55-րդ տեղում է՝ 241 651 դեպքով, Թուրքիան 9-րդ տեղում է՝ 2 911 642 դեպքով, Իրանը 15-րդ տեղում է՝ 1 763 313 դեպքով:

Մեկնաբանել