Ռուս և լեհ երկրպագուները բախվել են Վարշավայում

Sovsport.ru-ն տեղեկացրել է, որ Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում, որտեղ ավելի ուշ կայանալու է Եվրո 2012-իԼեհաստան – Ռուսաստան հանդիպումը, բախումներ են սկսվել լեհ և ռուսաստանցի երկրպագուների միջև։ Նշվում է, որ կենտրոնում գտնվող ռեստորաններից մեկում հարձակման են ենթարկվել ռուսաստանցի մի խումբ երկրպագուներ։

Նույն աղբյուրի համաձայն՝ բախումը տեևել է մոտ 1 րոպե, որից հետո բախման մասնակիցները ցրվել են։ Բախման վայր ժամանած ոստիկաններին չի հաջողվել ձերբակալել կռվի մասնակիցներին և սադրիչներին։

Նշենք նաև, որ այսօր ռուսները պատրաստվում են երթ կազմակերպել Լեհաստան – Ռուսաստան խաղից առաջ, որին մասնակցելու է մինչև 5 հազար երկրպագու։ Լեհական իշխանությունները մտահոգություն ունեն, որ դա կարող է վերածվել զանգվածային բախումների։ Այդ պատճառով 5 հազար երկրպագուի ուղեկցելու է 6 հազար ոստիկան։

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել