Եվրո 2012. Չեխիան հաղթում է Հունաստանին (տեսանյութ)

Քիչ առաջ ավարտվեց Եվրո 2012-ի A խմբի երկրորդ տուրի Հունաստան – Չեխիա հանդիպումը։ 2։1 հաշվով չեխերն առավելության հասան հույների նկատմամբ։

Այս խաղը շատ կարևոր էր երկու հավաքականների համար։ Հունաստանի հավաքականը ոչ – ոքի` 1:1 էր խաղացել տանտերերից մեկի` Լեհաստանի ընտրանու հետ, իսկ չեխերը խոշոր 1:4 հաշվով զիջել են Ռուսաստանի ընտրանուն: Երկու թիմերի համար էլ պարտությունը կարող էր թանկ արժենալ. զիջողը գործնականում կզրկվեր փլեյ-օֆֆի ուղեգրից: 2 թիմերի համար էլ պարտությունը կարող է թանկ արժենալ. զիջողը գործնականում կզրկվի փլեյ-օֆֆի ուղեգրից: Խաղը կայացավ «Վրոցլավի քաղաքային մարզադաշտում»։

Չեխերը շատ հզոր մեկնարկ վերցրին այս խաղում։ Բավական է ասել, որ նրանք արդեն 6-րդ րոպեին հաղթում էին 2։0 հաշվով։ Նախ 3-րդ րոպեին աչքի ընկավ «Վոլֆսբուրգի» կիսապաշտպան Պիտեր Յիրաչիկը, իսկ 6-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց գերմանական ակումբում Յիրաչեկի խաղընկեր Վացլավ Փիլարը։ Ընդ որում այս երկու գլորեն ամենաարագն են Եվրոների պատմության ընթացքում։ Որևէ հավաքական 1960-ից մինչև մեր օրերը չի կարողացել նման արդյունք ցույց տալ։

http://www.dailymotion.com/video/xrhoea_greece-czech-republic-3-0-1-p-jiracek-hd_sport

http://www.dailymotion.com/video/xrhoec_greece-0-2-czech-republic-3-0-2-v-pilar-hd_sport

Դրանից հետո չեխերը փորձեցին հանգստացնել խաղը՝ հույների հնարավոր ակտիվությունը զսպաելու համար։ Եվ առաջին խաղակեսսում դա նրանց հաջողվեց։ Բավական է ասել, որ մինչև 30-րդ րոպեն հույները դարպասին ոչ մի հարված չէին կատարել։ Բացի այդ, առաջին խաղակեսում վնասվածքի պատճառով խաղադաշտը լքեց հույների դարպասապահ Կոստաս Խալկիասը, նրան փոխարինեց Միխալիս Սիֆակիսը։ Առաջին խաղակեսի վերջնամասի ամենաուշագրավ դրվագը, թերևս, ստանդարտից Ֆորտունիսի խփած գոլն էր։ Սակայն հույների ուրախությունն ընդամենը մի քանի վայրկյան տևեց, քանի որ պարզվեց, որ մրցավարն արձանագրել էր խաղից դուրս վիճակ։

Երկրորդ խաղակեսը կունենար նույն ընթացքը, եթե չլիներ չեխերի դարպասապահ Պետր Չեխի և պաշտպանության գծի կոպիտ սխալը, որի հետևանքով փոխարինման դուրս եկած Ֆանիս Գեկասը կրճատեց հաշվի տարբերությունը։

http://www.dailymotion.com/video/xrhprr_petr-cech-goalie-fail-greece-1-2-czech-republic-53-1-2-t-gekas_sport

Դրանից հետո Չեխիայի հավաքականի ֆուտբոլիստները մեկը մյուսի հետևից կոպիտ սխալներ էին թույլ տալիս, և հույները մի քանի անգամ դարպասը գրավելու հնարավորություն ունեին։ Մինչև հանդիպման ավարտը երկու թիմերը կազմակերպեցին մի քանի վտանգավոր գրոհներ։ Սակայն հաշիվն ադյպես էլ չփոխվեց՝ 2։1։

Մեկնաբանել