Հուսով եմ` Իտալիայի հավաքականում միասեռականներ չկան. Կասանո

Իտալիայի ազգային հավաքականի հարձակվող Անտոնիո Կասանոն այսօր, պատասխանելով լրագրողներին հարցերին, ասել է, որ ամենևին հրավեր չէր սպասում երկրի ազգային հավաքականից։ Հիշեցնենք, որ «Միլանի» հարձակվողը բաց է թողել անցած մրցաշրջանի մեծ մասը՝ սրտի հետ կապված խնդիրների պատճառով։

«Կարծում էի, որ չեմ մասնակցի Եվրո 2012-ին։ Սակայն ես այստեղ եմ և ցանկանում եմ առավելագույն չափով օգնեմ հավաքականին», – Կասանոյի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։

Կասանոն նաև պատասխանել է ոչ ֆուտբոլային հարցերի։ Մասնավորապես լրագրողները հետաքրքրվել են, թե ինչպես է նա վերաբերվում նույնասեռականներին և արդյոք Իտալիայի հավաքականում կան նույնասեռականներ․ «Ես նրանց հետ խնդիր չունեմ, սակայն հույս ունեմ, որ Իտալիայի հավաքականում գեյեր չկան։ Թեպետ վստահ չեմ դրանում», – ասել է Կասանոն։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել